Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը իրապես մեծ ողբերգություն է․ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա մեծ գոհունակությամբ է շեշտել «նշմարվող փոխզիջումները և կայացրած պայմանավորվածությունները՝ արյունահեղության դադարեցման վերաբերյալ»։
«Հուսով եմ՝ վերջին շրջանում մեր ձեռնարկած բոլոր քայլերը կբերեն երկարաժամկետ խաղաղության՝ ի բարօրություն Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համաձայնությունը մեկնաբանել է նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ այն անվանելով «երկու ժողովուրդների հաղթանակ»։
Սիվիլնեթ