Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ելույթը. 10 նոյեմբեր, 2020թ

2858
Չգիտեմ՝ պատմությունը ինչպիսի գնահատական կտա, բայց որոշումը որ կայացվել է երեկ, ստիպված ենք եղել․ Արայիկ Հարությունյանի ելույթը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ելույթով։ Ելույթի կարևոր մտքերը՝ կրճատումներով, ներկայացնում ենք ստորև։

«Նոյեմբերի 8-ին, առավոտյան քայլելով Ստեփանակերտի հրապարակում, ես նշել եմ, որ եղել է իմ կայնքի ամենածանր գիշերներից մեկը և ամենածանր լուսաբացներից մեկը։ Ինչո՞ւ եմ հայտարարել։ Որովհետև նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ։

Այսօր ուզում եմ հայտարարել, որ երևի իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել՝ 1992-94 թվականներին՝ կորցնելով շատ հարազատներ, հարազատներ, որոնց վերջին խոսքը, վերջին բառը եղել են իմ ձեռքերում, բայց ես կարողացել եմ իմ մեջ ուժ գտնել, կարողացել եմ կենտրոնանալ որոշումներ կայացնել, բայց այն որոշումը որ կայացվել է երեկ, չգիտեմ պատմությունը ինչպիսի գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել: Ինչո՞ւ։

Նախ ռազմական վիճակի առումով։ 43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունու շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից և ամենագլխավորը՝ Շուշին։ Մարտերը ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա։ Եթե մարտական գործողությունները շարունակվեին այդ տեմպերով, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք շատ ավելի զոհեր, քանի որ մարտական գործողությունները, տեղափոխվելով ինչ-որ առումով մեր առաջնագծի համար թիկուք, անդառնալի հետևանքեր կունենայինք առաջնագծում՝ այդ 43 օրը հերոսաբար պայքարող մանավանդ մեր ժամկետայինների մասով։

Մարդկային շատ մեծ կորուստներ ենք ունեցել միայն երեկ՝ վերջին մի քանի ժամերի ընթացքում Մարտունու շրջանում, և այդ բոլորը կորուստները անօդաչուներով, այդպես էլ մեզ չհաջողվեց։ Ինչո՞ւ չհաջողվեց, մենք բոորս պատասխան ենք տալու, այո՛ բոլորս։ Քանի որ մենք գիտեինք, որ մեր ՊԲ-ն այդ կարիքը ուներ, այդ խնդիրը առկա է, Բոլորս, ովքեր վերջին տասնամյակներում զբաղեցրել ենք պաշտոններ։

Զորքի բարոյահոգեբանական վիճակը շատ լավ չէր։ Ինչ-որ տեղ ծայրահեղ վատ կարելի է ասել։ Զորքը՝ թութքով, կովիդով, դեզինտերիայով հյուծված վիճակում, 43 օր առաջնագծում էր, ու չունեինք հնարավորություն՝ փոխելու, հանգստանալու բուժելու»։