ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հարգարժան պարոն վարչապետ,
Սիրելի Նիկոլ:
Պատերազմական այս բարդ ու ծանր իրավիճակում սա գուցե մանրուք է, բայց որոշեցի գրել Ձեզ, գրել հրապարակավ:
Չգիտեմ՝ Դուք և քաղաքական որոշումներին մասնակցող Ձեր շրջապատը ինչ է մտածում:
Ես մտածում եմ, որ ժամանակավորապես պետք է հրաժարվել լայվերից:
Երեկվա ու շատ այլ լայվերի կարիքը ուղղակի չկար: Հատկապես՝ երեկվա:
Չեմ էլ ուզում ժամանակ ծախսենք այս թեմայի վրա, քանի որ բոլորս մեր տեղերում անելիք ունենք, քանի որ ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական խմբերը թակում են մեր տան դռները:
Մենք պարտվելու իրավունք չունենք, որովհետև մեր պարտությունը նույն ժողովրդի երկրորդ ցեղասպանությունը կնշանակի:
Այս ժողովուրդը միայն արժանի է հաղթանակի, իսկ բեկումը ճակատում՝ մոտ է:
Հարգանքներով և բարեկամաբար՝
Ձեր նախկին գործընկեր, Ձեր հող ու ջրի՝
Թաթուլ Հակոբյան
Լուսանկարը՝ 23 ապրիլ, 2019, ՍիվիլՆեթ