9 հայ միլիարդատեր՝ Forbes պարբերականի ցուցակում

2802

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների ցուցակը: Միլիարդատերերի 2024թ.-ի ցուցակում հայտնվել է 9 հայ միլիարդատեր: Չնայած այն փաստին, որ Ռուբեն Վարդանյանը գտնվում է Բաքվում՝ գերության մեջ, նա պահպանել է իր դիրքը, և հանդիսանում է ցուցակի միակ ներկայացուցիչը Հայաստանից։

Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը գնահատվել է 3.3 մլրդ դոլար, 2023թ.-ի համեմատ այն նվազել է 0.1 մլրդ դոլարով։ Գալիցնկին զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 991-րդ հորիզոնականը։

Էդուարդո Էռնեկյանը ցուցակի 1,104-րդ հորիզոնականում է, 2023թ. համեմատ նրա կարողությունն աճել է 1.1 մլրդ դոլարով և կազմել 3.0 մլրդ դոլար։

Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2023թ․-ի ցուցակի 1,143-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 2.9 մլրդ դոլար: 2023թ. համեմատ արձանագրվել է աճ 0.2 մլրդ դոլարով։

Yota հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանի կարողությունը կազմել է 2.9 մլրդ դոլար, նա ցուցակի 1,143-րդ հորիզոնականում է։ 2023թ.-ի համեմատ այն աճել է 0.7 մլրդ դոլարով։

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը 2.1 մլրդ դոլար է, 2023թ. Համեմատ արձանագրվել է աճ 0.1 մլրդ դոլարով։ Նա ցուցակի 1,545-րդ հորիզոնականում է։

Քիմ Քարդաշյանի կարողությունն աճել է 0.5 մլրդ դոլարով և կազմել 1.7 մլրդ դոլար։ Նա ցուցակի 1,851-րդ հորիզոնականում է։

Fix Price խանութների ցանցի համասեփականատեր Արտյոմ Խաչատրյանի կարողությունը գնահատվել է 1.6 մլրդ դոլար՝ 1,945-րդ հորիզոնական։ 2023թ. համեմատ արձանագրվել է անկում 0.5 մլրդ դոլարով։

Նուբար Աֆեյանի կարողությունը 1.4 մլրդ դոլար է, նա ցուցակի 2,152-րդ հորիզոնականում է։ 2023թ. համեմատ Աֆեյանի կարողությունը նվազել է 0.4 մլրդ դոլարով։

Ռուբեն Վարդանյանի (և ընտանիքի) կարողությունը նվազել է 0.1 մլրդ դոլարով և կազմել 1.1 մլրդ դոլար, նա ցուցակի 2,545-րդ հորիզոնականում է։

Ամենաերիտասարդ հայ միլիարդատերը Քիմ Քարդաշյանն է, որը 43 տարեկան է, ամենատարեցը՝ Էդուարդո Էռնեկյանը՝ 91 տարեկան։

Աղբյուրը՝ «Բիզնես 24»