Նարիմանովի ողջույնի հեռագիրը Զանգեզուրի աշխատավոր ժողովրդին. հուլիս, 1921թ

780

Ստացւած է Ադրբէյջանի ժողկոմների խորհրդի նախագահ ընկեր Նարիմանովից ողջոյնի հետևեալ հեռագիրը

Ադրբէյջանի աշխատաւորութիւնը պրոլետարիատին պաշտպանելու անյաղթ վճռականութեամբ լի, անկեղծ շնորհակալութիւն է յայտնում, ձեր հեռագրի մէջ արտայայտած Զանգեզուրի աշխատավոր ժողօվրդի զգացումներին: Թող բոլորը իմանան, որ մենք այստեղ հաւատարիմ ենք մեր խոստումին և ոչ մի զոհ չէ կարող մեզ, աշխատանքի թագաւորութեան հասնելու ձգտումներից, յետ կանգնեցնել:

Կեցցէ դաշնակների լծից ազատուած Զանգեզուրի աշխատաւոր ժողովուրդը:

Նարիմանով

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԶԱՆԳԵԶՈՒՐ, թիւ 2, Հինգշաբթի, 28 Յուլիս, 1921թ