Լեզգիները Հայաստանում. Աղբերք գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

2544

Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղը գտնվում է Ճամբարակ քաղաքից 12 կիլոմետր հեռավորության վրա՝ Շողակաթ/Շորժա-Ճամբարակ ճանապարհի հարևանությամբ, ծովի մակարդակից 2150 մետրից ավելի բարձրության վրա, Արեգունի լեռների հարավարևելյան մասից դեպի Արտանիշի թերակղզի տանող ճանապարհի վրա՝ մարզկենտրոն Գավառից 68 կմ հյուսիս-արևելք։

Ժամանակին մաս է կազմել Դիլիջանի գավառի գյուղերի, կրել է Աղբուլաղ թյուրքական անունը, որը թարգմանաբար նշանակում է սպիտակ աղբյուր/ակունք: Խորհրդային տարիներին եղել է Կրասնոսելսկի, այսօր՝ Ճամբարակ, ադրբեջանաբնակ գյուղերից: Բացի ադրբեջանցիներից, որոնք կրել են թաթար, թուրք կամ իսլամ անվանումները, Աղբուլաղում բնակվել են մի քանի լեզգիներ:

1991 թվականի ապրիլի 3-ին Աղբուլաղը վերանվանվել է Աղբերք: 2017-ից ընդգրկվել է Շողակաթ խոշորացված համայքնի կազմում:

Աղբերք գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 136 հոգի, բոլորը՝ իսլամ,

1873 թվական – 422 հոգի, բոլորը՝ թաթար,

1886 թվական – 575 հոգի, բոլորը՝ թաթար,

1897 թվական – 806 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ, 

1908 թվական – 940 հոգի,

1914 թվական – 1134 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 982 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 1113 հոգի,

1919 թվական – 1329 հոգի,

1922 թվական – 1053 հոգի, 

1926 թվական – 1229 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից լեզգի՝ 8, թուրք՝ 1221,

1931 թվական – 1392 հոգի:

Լուսանկարում՝ Շորժայի ափը

Դիտել նաև՝

«Սովը Խորհրդային Հայաստանում 1933 թվականին». ԱՆԻ կենտրոնի քննարկումը Արմավիրում

1932-ը՝ Կոլեկտիվացման ընթացքը Խորհրդային Հայաստանում. ԱՆԻ-ի քննարկումը Իջևանում

Խորհրդային Հայաստանը և հարևանները 1930-1931 թվերին. ԱՆԻ կենտրոնի քննարկումը