Արտանիշ գյուղը գտնվում է Սևանի ավազանում, լճի արևելյան ափին, Արտանիշ ծոցի ափին, մտնում է Գեղարքունիքի մարզի խոշորացված Շողակաթ համայնքի կազմ:
Այս գյուղում բնակիչների հստակ թվի մասին առաջին տեղեկությունը վերաբերում է 1831-ին: Այդ ժամանակ գյուղն ուներ Արտանուշ անունը: Հանդիպում է նաև Որտանիչ անունով:
1831-ից մինչև 1988 թվականը գյուղում բնակվել են թաթարներ, այն է՝ ադրբեջանցիներ: Նրանց հեռանալուց հետո այստեղ հաստատվել են հայեր Ադրբեջանից:
Արտանիշը մտել է Դիլիջանի գավառի գյուղերի կազմ:
Արտանիշ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 119 հոգի, բոլորը՝ իսլամ,
1873 թվական – 389 հոգի, բոլորը՝ թաթար,
1886 թվական – 602 հոգի, բոլորը՝ թաթար,
1897 թվական – 788 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,
1908 թվական – 1000 հոգի,
1914 թվական – 1209 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,
1914 թվական – 1045 հոգի, ըստ արխիվային տվյալների,
1916 թվական – 1158 հոգի,
1919 թվական – 1154 հոգի,
1922 թվական – 1138 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,
1926 թվական – 1237 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 2-ը՝ հայ, 1235-ը՝ թուրք,
1931 թվական – 1246 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:
Լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի
Կարդալ նաև՝
https://www.aniarc.am/2018/08/26/dilijan-region-1831-korkotian/