Ֆուտբոլի «Անկախության գավաթ»՝ սեպտեմբերի 19-20-ին Նավուրում. ով ում հետ է խաղալու

2878

Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբը՝ Բերդի քաղաքապետարանի հետ համագործակցաբար, սեպտեմբերի 19-20-ին կազմակերպում է ֆուտբոլի մրցաշար Տավուշի մարզի Բերդի (նախկին Շամշադին) շրջանի գյուղերի դպրոցների միջև։

Երկօրյա մրցաշարը անց կկացվի Տավուշի Նավուր գյուղի ֆուտբոլի դաշտում։ Մրցաշարը կրում է «Անկախության գավաթ» անունը:

Կորոնավիրուսով պայմանավորված, դպրոցների թիմերը Նավուր կհասնեն իրենց խաղից 1 ժամ առաջ: Մրցաշարի ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները:

Սեպտեմբերի 17-ի երեկոյան կայացավ վիճակահանությունը: Մրցաշարին մասնակցելու ցանկություն են հայտնել 12 դպրոցներ:

Բացի 3-րդ տեղի համար խաղը և եզրափակիչը, որ կկայանա կիրակի օրը, սեպտեմբերի 20-ին, մյուս խաղերը կկայանան շաբաթ օրը, սեպտեմբերի 19-ին:

Սեպտեմբերի 19-ի խաղերի զույգերը և խաղերի սկիզբը

Նախնական փուլում տեղի կունենա 4 հանդիպում, խաղերի տևողությունը 15-ական րոպե երկու խաղակեսով.

 

Նավուր – Բերդի թիվ 4 դպրոց, խաղի սկիզբը՝ ժամը 10: 00-ին,

Ծաղկավան – Այգեպար, 10:40-ին,

Այգեձոր – Մովսես, 11:20-ին,

Չինարի -Չորաթան, 12:00-ին:

1/4 եզրափակիչ, խաղերի տևողությունը՝ 20-ական րոպե երկու խաղակեսով.

 

A Բերդի թիվ 3 դպրոց – Այգեձոր/Մովսես զույգի հաղթող, 13:30-ին,

 

B Ներքին Կարմիր Աղբյուր – Նավուր/Բերդ թիվ 4 դպրոց զույգի հաղթող, 14:20-ին,

 

C Տավուշ – Չինարի/Չորաթան զույգի հաղթողի հետ, 15:10-ին,

 

D Արծվաբերդ – Ծաղկավան/Այգեպար զույգի հաղթողի հետ, 16:00-ին:

Կիսաեզրափակիչ, խաղերի տևողությունը՝ 20-ական րոպե, երկու խաղակեսով.

 

A զույգի հաղթողը խաղում է B զույգի հաղթողի հետ, 17: 00-ին,

 

C զույգի հաղթողը խաղում է D զույգի հաղթողի հետ, 18:00-ին:

 

Սեպտեմբերի 20, կիրակի

 

3-րդ տեղի համար խաղը՝ ժամը 11-ին, 25-ական րոպե, երկու խաղակեսով,

 

Եզրափակիչը՝ 12-ին, 25-ական րոպե, երկու խաղակեսով:

 

«Դովեղ» ֆուտբոլային ակումբը կհոգա մրցաշարի անցկացման բոլոր ծախսերը, այդ թվում՝ դպրոցականների տեղափոխման և սնունդի հարցերը։

Հաղթող դպրոցը կստանա Անկախության գավաթը: Մրցաշարի լավագույն 15 ֆուտբոլիստները հնարավորություն կունանան Երևանում մարզադաշտից դիտել Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության՝ Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպումներից մեկը:

Տավուշի մարզի Բերդի շրջանի գյուղերի դպրոցների միջև ֆուտբոլի մրցաշարի անցկացման հովանավորներն են երկու հիմնադրամներ և երեք անհատներ.

«Թուֆենկյան Բարեգործական Հիմնադրամ»՝ 313 հազար դրամ,

ԿՈՂԲ հիմնադրամ՝ 100 հազար ՀՀ դրամ,

Նժդեհը ԱՄՆ-ից՝ 250 ԱՄՆ դոլար,

Մի տիկին Կանադայից, որ չուզեցավ անունը նշել՝ 250 ԱՄՆ դոլար,

Արթուր Լազարեանը Եվրոպայից՝ 200 եվրո:

Անհատներն ու կազմակերությունները, որոնք կցանկանային իրենց նպաստը բերել և ֆինանսական աջակցություն ցուցաբերել, դրա հնարավորությունը ունեն:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբի հաշվեհամարներն են.

Կոնվերս Բանկ – 19300 68430910100 – Հայկական դրամ

19300 68430910101 – ԱՄՆ դոլար

19300 68430910104 – Եվրո:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ