Քեմեռլի. Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական բոլոր գյուղերը

2164

Հայաստան-Ադրբեջան սահմանային վերջին բախումների պատճառով հայ հանրության մոտ՝ լինի Հայաստանում, թե Սփյուռքում, ավելացել է հետաքրքրությունը Ադրբեջանի այն բնակավայրերի նկատմամբ, որոնք գտնվում ենք պետական սահմանի երկայնքով:

ԱՆԻ կենտրոնը հերթականությամբ կներկայացնի այդ գյուղերը՝ տալով հակիրճ տեղեկատվություն:

Հայ-վրաց-ադրբեջանական եռանկյունուց սկսած առաջին ադրբեջանական գյուղը, որ սահմանակից է Հայաստանին, Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղն է, ադրբեջաներեն՝ Kəmərli:

Քեմեռլին սահմանակից է Տավուշի մարզի Բերդավան, Դովեղ և Բարեկամավան գյուղերին: Բերդավանցիները և դովեղեցիները Քեմեռլին անվանում են Քամառլու:

Քամառլուն, ըստ ադրբեջանական բաց աղբյուրների, ունի մոտ 3000 բնակչություն, մոտավորապես այնքան, որքան Բերդավանը: Դովեղի բնակչությունը 500-ի սահմաններում է:

Կողբ և Նոյեմբերյան գետերը, որոնք անցնում են համապատասխանաբար Բերդավան և Դովեղ գյուղերով, թափվում են Քեմեռլիում կառուցված ջրամբարը, որ պարզ երևում է այս լուսանկարում:

Ջրամբարի հարևանությամբ գտնվում էր ադրբեջանական ռազմական գումարտակը, որը 2014-ին հայ-ադրբեջանական սահմանային բախումների ընթացքում գրեթե հողին հավասարեցվեց: Ադրբեջանական կողմը այն տեղափոխեց այլ վայր:

Քեմեռլին ծովի մակերևույթից ունի մոտ 500 մետր բարձրություն:

Ադրբեջանական կողմից սահմանակից է Ղայմախլու կամ Կեյմեխլի գյուղին:

Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

Կարդալ ու դիտել նաև՝

https://www.aniarc.am/2020/06/07/dovegh-kemerli/

Հայաստան-Ադրբեջան սահմանը՝ Տավուշի հատվածում. Չինարիից՝ Բերդավան

https://www.aniarc.am/2020/05/02/kazakh-region-between-armenia-and-azerbaijan-1920/