Այգեպար․ պատերազմի հետ՝ 30 տարի

1241

Պատերազմն ու խաղաղությունը Տավուշի Այգեպար գյուղում միմյանց հետ են արդեն 30 տարի։ Մարդիկ սովորել են այս կյանքին։ Նրանք խաղաղություն են ուզում, բայց նաև հասկանում են, որ խաղաղությունը հեշտ չի գալու։ Հուլիսի 15-ին ՍիվիլՆեթի Աբօ Պողիկեանը, Թաթուլ Հակոբյանը և Արեն Գրիգորյանը եղել են Այգեպարում և մեկ մարդու օրինակով ցույց են տալիս, թե ինչպես են սահմանի գյուղացիները ապրում պատերազմի և խաղաղության պայմաններում։