Սևանա կղզու և Ցամաքաբերդ գյուղի բնակչությունը 1831-1931 թվերին

2543

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին տասնամյակներում Սևանա կղզում եղել է մշտական բնակչություն, իսկ այսօր թերակղզու վերածված կղզու դիմաց գտնվող Ցամաքաբերդ գյուղը չի մտել Սևան քաղաքի (Ելենովկա գյուղ) կազմ։

Սևանա կղզին Կորկոտյանի կոթողային հատորում հանդիպում է նաև այլ անուններով՝ Սևանա վանք, Գեղամա կղզի և Սևվանք։

1873 թվականին կղզու վրա եղել է 20 հայ բնակիչ, 1886-1919 թթ ընկած շրջանում բնակչությունը հաշվվել է Ցամաքաբերդի հետ, իսկ 1922-ին կղզին ունեցել է 13 հայ բնակիչ։ 1831-ին կղզու բնակչությունը հաշվվել է Ելենովկա գյուղի հետ։

Ցամաքաբերդը գտնվում է Սևան քաղաքից մի քանի կիլոմետր արևելք, ծովի մակարդակից 1960 մետր բարձրության վրա։ Ունեցել է նաև Ղարաքեշիշ անունը։

Ցամաքաբերդի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 25 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 260 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 356 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 422 հոգի, որից 421-ը՝ հալ, 1-ը՝ իսլամ (համառուսական՝ ցարական մարդահամար),

1908 թվական – 516 հոգի,

1914 թվական – 617 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 538 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 786 հոգի,

1919 թվական – 435 հոգի,

1922 թվական – 264 հոգի,

1926 թվական – 299 հոգի, որից 296-ը՝ հայ, 3-ը՝ քյուրդ (ԽՍՀՄ առաջին մարդահամար),

1931 թվական – 336 հոգի, որից 330-ը՝ հայ, 6-ը՝ քյուրդ։

Դիտել նաև՝

Սևան. Հայաստանի զավթված գեղեցկուհին