Մոսկվայում դեսպան, ապա Թուրքիայի նախագահ Ֆահրի Քորություրքը Երևանում. 1964-ի մարտ

2083

ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպան Ֆահրի Քորություրքը, ով հետագայում դարձավ երկրի նախագահ (1973-1980), 1964թ. մարտին տասն օրով այցելեց Հայաստան և շրջեց հանրապետության տարբեր վայրերում:

Մատենադարանի հուշամատյանում Քորություրքը գրել է.

Շատ ճոխ տպավորություններ ունեմ: Զարմացա տեսնելով Երևանի մատենադարանի կողմից և Հայաստանի գիտական աշխատություններից ներս արձանագրված բարձր զարգացումներն ու ժողովրդի բարձր մշակույթը: Շատ գոհ եմ, որ այցելել եմ Հայաստան: Հայ ժողովուրդը խոշոր հարցերի հետ դեմ հանդիման է և կջանա հաղթահարել այդ հարցերը, արձանագրում է կարևոր հաջողություններ: Ինձ մոտ ամենալավ տպավորությունը թողեցին մասնավորաբար այն պարզ ու խոնարհ մարդիկ, ովքեր ինձ ջերմ ընդունելություն ցույց տվեցին: 24 մարտ, 1964, Ֆահրի Քորություրք: Թուրքիայի` Խորհրդային Միության դեսպան (Մարմարա օրաթերթ, Ստամբուլ, 29 ապրիլ, 1991թ.):

——————————

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: