Նոյակերտի բնակչությունը 1831-2011 թվականներին. հայ-քուրդ-ադրբեջանական խառը բնակչությամբ գյուղերը

1655

Նոյակերտ գյուղը գտնվում է ՀՀ-Նախիջևան-Թուրքիա եռանկյունում, Արաքս գետի ձախ ափին, Արաքսի վտակներից Վեդի գետի ձախափնյակում, ծովի մակերևույթից ավելի քան 800 մետր բարձրության վրա՝ Արարատ սարի հայաստանյան ստորոտում:

Նոյակերտը սահմանակից է Եղեգնավան, Ավշար և Արարատ գյուղերին:

Նախկինում գյուղն ունեցել է Խալիսա և Խալիս Գյուլեյ յուրդ անունը: Նոյակերտ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին:

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Նոյակերտն ունեցել է.

1831 թվական – 149 հոգի, բոլորը՝ թաթար,

1873 թվական – 864 հոգի, բոլորը՝ թաթար,

1886 թվական – 960 հոգի, բոլորը՝ թաթար,

1897 թվական – 1165 հոգի, բոլորը՝ իսլամ (ցարական Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամար),

1904 թվական – 957 հոգի,

1914 թվական – 975 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 1053 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 1159 հոգի,

2019 թվական – դատարկված,

1922 թվական – 601 հոգի, որից 290-ը՝ հայ, 311-ը՝ թրքո-թաթար,

1926 թվական – 1000 հոգի, որից 240-ը՝ հայ, 429-ը՝ քուրդ, 331-ը՝ թուրք (ԽՍՀՄ առաջին մարդահամար),

1931 թվական – 875 հոգի, որից 276-ը՝ հայ, 588-ը՝ թուրքական խումբ, 11-ը՝ քուրդ:

Խորհրդային տարիներին Նոյակերտի ամբողջ մուսուլման բնակչությունը համարվեց ադրբեջանցի:

ԽՍՀՄ մարդահամարների տվյալներով՝ Նոյակերտն ունեցել է.

1939 թվական – 1087 հոգի,

1959 թվական – 1341 հոգի,

1970 թվական – 2135 հոգի,

1979 թվական – 2476 հոգի,

1989 թվական – 1752 հոգի:

1988 թվականին, հայ-ադրբեջանական տեղահանությունների ընթացքում, տեղի ադրբեջանցիները հեռացան, նրանց փոխարեն հաստատվեցին Բաքվից և Ադրբեջանի այլ բնակավայրերից հայեր:

2001 թվականի ՀՀ առաջին մարդահամարի տվյալներով՝ Նոյակերտի բնակչությունը կազմել է 1937 հոգի:

Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Նոյակերտի մշտական բնակչությունը կազմել է 1634, առկա բնակչությունը՝ 1552 մարդ:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

ԱՆԻ կենտրոն