Մեծ Մազրա գյուղի վիմագրերը

2729

Հայտնի է, որ վիմական արձանագրությունները կարևոր նշանակություն ունեն հայ ժողովրդի պատմության և մշակույթի ուսումնասիրության համար։ Նրանք հնարավորություն են ընձեռում պարզաբանելու, ճշտելու, լրացնելու ժողովրդի սոցիալ-տնտեսական կյանքին, քաղաքական անցուդարձերին, կրոնա-եկեղեցական հարաբերություններին վերաբերող խնդիրները, ուսումնասիրելու առանձին հուշարձանների, ինչպես նաև թագավորական կամ իշխանական տների, մելիքական տոհմերի, բնակավայրերի ու տեղանքի պատմության կնճռոտ հարցերը։

Նրանք արժեքավոր նյութ են բովանդակում մակրո և միկրոտեղանունների, ժողովրդի նիստուկացի, սովորույթների, բնակչության շրջանում տարածված անձնանունների համակարգի և հայոց լեզվի առանձին բարբառների հետազոտման համար:

Արդեն հրատարակվել Է «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի 6 պրակ, ուր տեղ են գտել պատմական Հայաստանի Սյունյաց աշխարհի Գեղարքունիք, Սոդք, Վայոց ձոր գավառների Ջանգեզուրի, Աղստևի հովտի, Ղարաբաղի և Անի քաղաքի շուրջ 4441 արձանագրություն։

«Դիվանի» հրատարակման գործում հատկապես մեծ Է վիմագրագետ Ս. Գ․ Բարխուդարյանի  երախտիքը: Որքան Էլ բարեխղճորեն ու մանրակրկիտ կատարված լինեն վիմագրական նյութերի հավաքման ու հրատարակության աշխատանքներր, որպիսիք են «Դիվանի» հատորները, այնուամենայնիվ, բնականաբար, ենթադրելի է, որ կարող են լինել անտես մնացած արձանագրություններ, աչքից վրիպած կամ ճշտման կարիք ունեցող ընթերցումներ։ շ

Ստորև ներկայացնում ենք Վարդենիսի շրջանի Մեծ Մազրա բնակավայրի չհրատարակված կամ որոշ բացթողումներ ունեցող արձանագրությունները, տալով նաև պատմական տեղեկություններ գյուղի մասին:

Մեծ Մազրա գյուղր գտնվում Է Վարդենիս քաղաքատիպ ավանից 4 կմ հյուսիս-արևելք, Մասրիկ (Մազրա)  գետի հովտում, Վարդենիս-Ճամբարակ (Կրասնոսելսկ) ավտոխճուղու վրա: Գյուղի հին անունը հայտնի չէ, բայց IX—I դդ. խաչքարեր կան, այդ թվում թվում նաև Սյունյաց Գրիգոր Ատրեներսեհ իշխանի կողմից 881թ կանգնեցված խաչը ( տեղացիների կողմից անվանվում է «Մուրադ խաչ»), որոնք փաստում են գյուղի՝  հին բնակավայր լինելը:

Գյուղում պահպանվել են 17-րդ դարի եկեղեցու ավերակներ: Մազրան հիշատակվում է Տաթեի վանքի Լուսավորիչ եկեղեցու 1532 թ. նվիրատվական վիմագրում, որի համաձայն Գեղարքունիքի մի քանի իշխաններ ևս պարտավորվում էին տարին երկու կապալ (=16 կգ) ձեթ հատկացնել վանքին:

Ոմն Պողոս Մազրեցի է հիշատակվում նույն վանքի Պողոս Պետրոս եկեղեցու արևելյան պատին արտաքուստ փորագրված եռատող արձանագրության մեջ (թվագրվում է XIV դարով):

Մազրան նշանավոր բնակավայրի վերածվեց հատկապես XVI—XVIII դդ., երբ նրա տերերր դարձան Վերին Խաչենի Դոփյան իշխանական տոհմից XVI դարում սերված և հայոց պատմության մեջ աչքի ընկնող դեր խաղացած Մելիք Շահնազարյանները  (նրանց մի ճյուղն էլ 1603 թ. իշխում էր Վարանդայում)։

Տոհմն այնպիսի համբավ ձեռք բերեց, որ նրա մելիքները հայտնի էին անգամ պարսից շահերին։

Գյուղում պահպանված հուշարձանները կենտրոնացված են Մելիք-Շահնազարյանների տոհմական, հին և ժամանակակից գերեզմանոցներում և ավերակ եկեղեցու մոտ: Որոշ հուշարձաններ, որոնք ժամանակին Ա. Գ. Բարխուդարյանը տեսել է գյուղամիջում ցրված, 1981-1982 թթ. հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության գիտաարտադրական արվեստանոցի աշխատակիցների կողմից տեղափոխվել են Մելիք-Շահնազարյանների տոհմական գերեզմանոց:

2 տեղանունն իր հիմքում ունի մազրայ «արտորայք, շրջակայ մշակելի հողեր» բառը, որ Հր. Աճառյանը համարում Է «հետին ժամանակի բառ» և նույնացնում արաբ. mazra’a «արտ, հանդ» բառի հետ (տե՛ս նրա Հայերեն արմատական բառարան. հ. III , Երևան, 1977, Էջ 223):

Արաբերենից փոխառություն է, անշուշտ, թուրք. mezra , mezraa «արտ, անդաստան, վարելահող, մշակված դաշտ բառը  (տե՛ս турецко русский словарь. М. , 1977 , с. 626):

Մազրա//ՄեզրԷ-ներ կան նաև Հայաստանի այլ  վայրերում՝ Վարդենիսի շրջանում (Փոքր Մազրա) , Սիսիանի շրջանում (այժմ  Բարձրավան), Ղափանի շրջանում (երբեմնի գյուղ) (տե՛ս Ա. Ասլանյանի, Հ. Ղ․ Գրիգրյոան. Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան, 1981, էջ 127)։

Հ. Վ. Կարապետյան, Մեծ Մազրա գյուղի վիմագրերը. Պատմա-բանասիրական հանդես, 1986, № 2, էջ 232-237:

Հոդվածն ամբողջությամբ՝ Պատմա-բանասիրական հանդես

Լուսանկարում՝ Մուրադ Խաչ, 881թ