Թալիշ` մարդիկ և կյանքը վերադառնում են գյուղ. 18 ապրիլի, 2020թ

2707

Ընդամենը 30 տարի առաջ Մարտակերտի Թալիշ գյուղը Արցախի խոշոր երեք գյուղական բնակավայրերից էր՝ 900 տներով և շուրջ 4 000 բնակիչներով: 1992-ի ամռանը ադրբեջանական ուժերը գրավեցին գյուղը, ինչպես և Շահումյանի ու Մարտակերտի շրջան երը: Թալիշը ազատագրվեց 1994-ի մայիսյան զինադադարից շաբաթներ առաջ: Թալիշցիների մի մասը վերադարձավ ավերված ու հրդեհված գյուղ: 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին ամենամեծ ավերածությունը կրեց Թալիշը: Ադրբեջանական հատուկ ջոկատայինները կարողացան ներթափանցել հայկական ուժերի թիկունք, իսկ ռմբակոծության հետևանքով ավերվեցին գյուղի բոլոր տները: Չորս տարի անց ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը, Գևորգ Հարոյանը և Հարություն Վիրաբյանը այցելել են Թալիշ, զրուցել բնակիչների հետ: