Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագիրը. 26 սեպտեմբեր, 1996թ

1029

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԹԵԼԱԴՐՎՈՂ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 14-րդ կետով, ըստ որի Հանրապետության նախագահը, նկատի ունենալով սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ, որոշում եմ.

1. Հանրապետությունում ժամանակավորապես արգելել ժողովների, հանրահավաքների, երթերի և ցույցերի կազմակերպումն ու անցկացումը:

2. Անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից թելադրվող այլ օրինական միջոցառումներ` նախապես տեղեկացնելով դրանց մասին:

3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ նախագահ, 26 սեպտեմբեր, 1996