2018-ի մայիսի 8-ից, երբ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ, հեղափոխությունը կանգ է առել

695

Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Հայաստանում կատարված հեղափոխությունը 2018-ի մայիսի 8-ից, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, շարունակություն չի ունեցել: Նավասարդյանը տեսնում է, որ Հայաստանում ինստիտուցիոնալ փոփոխություններ տեղի չեն ունենում: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ԵՄԱ նախագահը անդրադառնում է ֆեյք-նյուզին, ՀԿ-ների՝ հրապարակային հաշվետվություն ներկայացնելու և սուտ մատնությունը լրատվամիջոցների վրա տարածելու օրենսդրական քայլերին, լրատվամիջոցների ֆինանսավորման թափանցիկության մեծացման խնդրին: