Դեղձի օղի՝ «Դովեղ. սահմանի ուժը»

3333

Աշխարհում ամենահամեղ դեղձը աճում է Նոյեմբերյանում՝ Դեբեդի հովտում: Դեղձի լավագույն օղին ստացվում է Նոյեմբերյանում:

Դեղձի կորիզը հանելը ՊԱՐՏԱԴԻՐ է, հակառակ դեպքում օղուց դառն համ և հոտ կգա:

Դեղձի եփելու շրջանը տևում է շատ կարճ՝ ամենաշատը երկու շաբաթ:

Գյուղական, ավանդական պայմաններում, դեղձը, ինչպես մյուս մրգային օղիները, երկու քաշով (թորում) են իրականացնում:

Դեղձի օղին այն մրգային օղիներից է, որի մեջ առաջանում են ձյան փաթիլներ, ինչպես թթի օղու դեպքում:

«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն այս տարի արտադրել է դեղձի օղի: Սպիրտի պարունակությունը 52.5 տոկոս է:

«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն 2021-ին արտադրել է 16 տեսակի մրգային օղիներ 51-ից 59 աստիճան թնդության:

Այն կարող եք ձեռք բերել Երևանի և Հայաստանի տասնյակ խանութներից:

Խանութներ, որտեղ կա «Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ի արտադրանքը՝ մրգային օղիներ, մուրաբաներ, հոնի չիր և բնական մեղր

Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի