Կարսի շրջանում (մարզ) հայերի թիվը 1897թ. մարդահամարի տվյալներով

1498

1917 թվականի դրությամբ (Ռոմանովների Ռուսաստանի անկման տարին)՝ Ցարական Ռուսաստանի մաս կազմող Անդրկովկասը բաժանված էր 9 վարչատարածքային հատվածների՝ 5 նահանգ (губерния), 3 շրջան (область) և 1 մարզ (округ).

Երևանի նահանգ – Эриванская губерния

Ելիզավետպոլի նահանգ – Елисаветпольская губерния

Բաքվի նահանգ – Бакинская губерния

Թիֆլիսի նահանգ – Тифлисская губерния

Քութայիսի նահանգ – Кутаисская губерния

Կարսի շրջան – Карсская область

Բաթումի շրջան – Батумская область 

Դաղստանի շրջան – Дагестанская область

Զաքաթալի մարզ – Закатальский округ (այսօր մաս է կազմում Ադրբեջանի, հիմնականում բնակեցված է մուսուլման վրացիներով՝ սաինգիլոներով, ինչպես նաև՝ կովկասյան ժողովուրդներով):

Կարսի շրջանի կամ մարզի տարածքը կազմում էր մոտ 18,6 հազար քառակուսի կիլոմետր: Մարզը ձևավորվել է 1878 թվականին, երբ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում այդ տարածքները անցան Ռուսաստանին:

1897 թվականի ցարական Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամարի տվյալներով՝ Կարսի մարզում բնակչության թիվը 290.654 էր, որից.

հայ – 73.406 հոգի կամ՝ 25,3 տոկոս

թուրք – 63.547  կամ՝ 21,9 տոկոս

քուրդ – 42.968 կամ՝ 14,8 տոկոս

հույն – 32.593 կամ՝ 11,2 տոկոս

կարափափախ – 29.879 կամ՝ 10,3 տոկոս

ռուս – 22.327 կամ՝ 7,7 տոկոս

թուրքմեն – 8.442 կամ՝ 2,9 տոկոս

ուկրաինացի – 5.279 կամ՝ 1,8 տոկոս

թաթար – 2.347 կամ՝ 0,8 տոկոս

լիտվացի – 892 կամ՝ 0,3 տոկոս

ասորի – 585 կամ 0,2 տոկոս

պարսիկ – 568 կամ 0,2 տոկոս

վրացի – 526 կամ 0,2 տոկոս

օս – 520 կամ 0,2 տոկոս

էստոնացի – 455 կամ 0,2 տոկոս

գերմանացի – 430 կամ 0,1 տոկոս

ավար – 328 կամ 0,1 տոկոս

բելառուս – 250 կամ 0,09 տոկոս

բաշկիր – 207 կամ 0,07 տոկոս

դարգինցի – 120 կամ 0,04 տոկոս

լեզուն չի նշել – 604 կամ 0,2 տոկոս

Կարսի մարզը բաժանված էր հետևյալ շրջանների՝ Կարսի, Արդահանի, Կաղզվանի/Կաղզմանի և Օլթիի.

շրջանը              հայ     թուրք    քուրդ  հույն  կարափափախ  ռուս   թուրքմեն

Արդահան        2.9 %    42.6      19.1     11.2          10.3            7.7       2.9

Կաղզվան       36.5       8.7        29.9      12.2            –              4.4       1.1

Կարս              34.8      7.9         6.8        11           16.4            12.6     1.8

Օլթի               9.9       62.6        11.1       8.6            –               2.8      3.2

Լուսանկարում՝ Կարսի Առաքելոցը 1905 թվականին