Թաթուլ Հակոբյանը հանդիպել է Արմեն Մելիքբեկյանի հետ

832

Այսօր, դեկտեմբերի 11-ին, Դովեղ ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը մեկ ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել ՀՖՖ փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի հետ՝ վերջինիս առաջարկով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության հետ կապված խնդիրներ, այդ թվում Դովեղ ակումբի գործունեության, ինչպես նաև՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունների հետ կապված հարցեր։

Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահի երեք թեկնածուներից է (մյուս երկուսը՝ հայ նշանավոր ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյան և Լոռի ՖԱ-ի հիմնադիր Թովմաս Գրիգորյան

Դեկտեմբերի 23-ին կայանալու է նաև ՀՖՖ նոր գործկոմի ընտրությունը, որի համար առաջադրվել են 24 թեկնածուներ։

Արխիվային լուսանկար՝ ՀՖՖ ղեկավարությունը Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում, 2019 թ․ ապրիլ

—————–

Ի գիտություն

Դովեղ ֆուտբոլայի ակումբ ՀԿ-ն, որ հիմնադրվել է 2018-ի մարտին, չի առաջադրել ՀՖՖ նախագահի կամ գործկոմի անդամի թեկնածու, ինչի հնարավորությունը ունեցել է, ինչպես մյուս ակումբները:

Դովեղ ՖԱ ՀԿ-ն մեկ ձայնի իրավունքով մասնակցելու է դեկտեմբերի 23-ի արտահերթ ժողովին և քվեարկելու է (կամ չի քվեարկելու) ՀՖՖ նախագահի երեք թեկնածուներից և գործկոմի անդամության 24 թեկնածուներից որևէ մեկի օգտին:

Կարևորելով թափանցիկությունն ու նոր մշակույթի ներդրումը հայկական ֆուտբոլում՝ տեղեկացնում ենք, որ մինչև 22-ը ներառյալ պատրաստ ենք հանդիպել ՀՖՖ նախագահի բոլոր երեք և գործկոմի անդամության բոլոր 24 թեկնածուներին՝ պայմանով, որ

ա. Այդ ծանոթություն/հանդիպում/զրույց/քննարկումները չեն կարող լինել գաղտնի կամ խորհրդապահական,

բ. Այդ հանդիպումների մասին պետք է տրվի տեղեկատվություն լրատվամիջոցում/ներում կամ ակումբի ու անձնական ֆեյսբուքում` առնվազն մեր կողմից:

Դովեղ ֆուտբոլային ակումբ ՀԿ

11 դեկտեմբեր, 2019