Արսեն Թորոսյանի ներկայացրած փաթեթը վնասելու է բիզնեսին, անհատներին, տնտեսությանը․ Նաիրի Սարգսյան

992

Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը կարծում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը վնասելու է և՛ բիզնեսին, և՛ անհատներին, և տնտեսությանը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Սարգսյանն ասում է, որ Հայաստանի համար, ինչպես յուրաքանչյուր քաղաքակիրթ պետության, առողջության համապարփակ ապահովագրությունն անհրաժեշտություն է, սակայն ոչ այսօր և ոչ այն տեսքով, ինչ ներկայացրել է առողջապահության նախարարը։