Մեղրիի առաջին տարբերակը. ամերիկացիների առաջարկը Հայաստանին և Ադրբեջանին՝ 1999թ

5470

Ներքո շարադրյալ այս փաստաթուղթը 2008 թվականի փետրվարին Ազատության հրապարակում ներկայացրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ ամբողջությամբ այն տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ 2008 թվականի փետրվարի 9-ի և 13-ի համարներում:

2008թ. փետրվարին Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր քաղաքացիների համար մեջբերումներ էր անում ՙտասը տարի թաքցված՚ փաստաթղթից` այն որակելով ՙմեծագույն դավադրություն Հայաստանի հանդեպ՚: Տեր-Պետրոսյանը Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման փաստաթղթից ընթերցեց երկու հոդված: ՙՆախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի և Լաչինի շրջանները փոխանցվում են Հայաստանին, Մեղրիի շրջանը 1988թ. սահմաններով փոխանցվում է Ադրբեջանին: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության և ներկայումս Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Ղուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը Հայաստանի տարածք՚: Ապա Տեր-Պետրոսյանը շարունակեց. ՙՀայաստանում այս դավադրությունը խափանվեց երկու մարդու շնորհիվ: Դա Կարեն Դեմիրճյանն էր և Վազգեն Սարգսյանը, որոնք խափանեցին այդ ծրագիրը, և դրա գինը նրանց կյանքն էր՚:

Ավելի ուշ` 2008թ. փետրվարին, ի պատասխան Տեր-Պետրոսյանի քննադատության, Ռոբերտ Քոչարյանն ասել է. ՙՄեղրին հանձնելու տարբերակը Պոլ Գոբլի առաջարկն է, որը շրջանառության մեջ է դրվում պարբերաբար: ՙՏարածքների փոխանակման սկզբունքներ՚ կոչվող տարբերակն ընդամենը մեկ անգամ քննարկվել է համանախագահող երկրներից մեկի ներկայացուցչի հետ: Եթե պատասխանը դրական լիներ, ապա այն հետագայում կմշակվեր ու կդառնար Մինսկի խմբի առաջարկ: Այդ տարբերակը մերժել է և’ հայկական, և’ ադրբեջանական կողմը: Մեր իշխանավարման ընթացքում տարածքների փոխանակման սկզբունքները մերժել ենք` պատճառաբանելով, որ չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը: Այն թուղթը, որ թափահարում է Տեր-Պետրոսյանը, ես երբևէ չեմ տեսել՚:

2008թ. փետրվարի 12-ին Վարդան Օսկանյանը Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու Տեր-Պետրոսյանի հայտարարություններն ընդամենը որակեց Գոբլի ծրագիր, որը շրջանառության մեջ է դրվել 90-ական թթ. սկզբներին և 2000թ. կտրականապես ու վերջնականապես մերժվել: Օսկանյանն ընդգծեց, որ Մինսկի խումբը նման առաջարկ երբևէ չի ներկայացրել: Նա պնդեց նաև, որ դեռ 1994թ. Հայաստանի ղեկավարությունը նեղ շրջանակում քննարկել է Գոբլի ծրագիրը, և Տեր-Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ եթե Նախիջևանի հյուսիսային` Հայաստանի անմիջական հարակից մասը, մինչև Իրանի սահմանը, տրվեր Հայաստանին, ապա դա ընդունելի տարբերակ կլիներ:

Տարածքների փոխանակման սկզբունքներ

Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետու­թյունը իրենց միջեւ առկա հակա­մարտությունը մշտական հիմքի վրա լուծելու, ինչպես նաեւ ան­կախ ազգային զարգացման ու խաղաղության, կայունության ու իրենց ժողովուրդների եւ իրենց տարածաշրջանի բարգավաճ­ման ապահովման համար անհ­րաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով պայմանավորվեցին ներքոշարադրյալի մասին.

հոդված 1

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին Լեռնա­յին Ղարաբաղի Ինքնավար Մար­զի տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը (1988թ. եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) փոխանցվում են Հայաստանի Հանրապետությա­նը։ Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը (1988թ. եղած սահմաննե­րում, ինչպես նշված է Ա հավել­վածում) փոխանցվում է Ադրբե­ջանի Հանրապետությանը։

հոդված 2

Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի եւ Շահումյանի գրավյալ տարածքները (1988թ. եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) անհա­պաղ փոխանցվում են Ադրբեջա­նի Հանրապետության քաղաքա­կան եւ վարչական վերահսկողու­թյան ներքո։

հոդված 3

Աույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած պե­տության բոլոր ոչ սահմանակից տարածքները (անկլավները) փո­խանցվում են այն պետությանը, որը շրջապատում է դրանք։

հոդված 4

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Հա­յաստանն սկսում է իրականացնել իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ Աղդա­մի, Ֆիզուլիի, Զեբրայիլի, Կու­բաթլիի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի եւ Ղազախի շր­ջանները։ Զինուժի դուրսբերումը պետք է ավարտվի սույն Համա­ձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում։ Այդ ուժերի հետքաշման եւ տեղա­փոխման պլանավորումն ու իրա­կանացումը կկատարվի միջազ­գային դիտորդական ուժերի աջակցությամբ 10-11 հոդված­ների դրույթներին համապա­տասխան։

հոդված 5

Աույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկս­վում է Մեղրիի շրջանի բնակչու­թյան եւ ներկայումս Աղդամի, Ֆի­զուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի եւ Շա­հումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ եւ կամավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Այդ տեղափոխությունը պետք է ավարտվի սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում։ Այդ տեղափո­խության պլանավորումն ու իրա­կանացումը պետք է կատարվի միջազգային դիտորդական առաքելության հսկողությամբ, որը նախատեսված է սույն Համաձայնագրի 10-11 հոդվածներին հա­մապատասխան։ Մեղրիի շրջանը առաջին հերթին կբնակեցվի այդ հակամարտության հետեւանքով տեղահանված Ադրբեջանի քա­ղաքացիներով։ Յուրաքանչյուր պետություն պատասխանատու է իր քաղաքացիների տեղափոխ­ման համար եւ պետք է համագոր­ծակցի մյուս պետության եւ մի­ջազգային դիտորդական առա­քելության հետ։ Յուրաքանչյուր պետություն պետք է ապահովի բնակավայրերի եւ մյուս ենթակա­ոուցվածքների պաշտպանությու­նը փոխանցվող շրջաններում նպատակ ունենալով կանխել դրանց ապամոնտաժումը, վնա­սումը կամ ավերումը։

հոդված 6

Ադրբեջանը եւ Հայաստանը ող­ջունում են միջազգային հանրու­թյան պարտավորությունը՝ աջակցելու այն ռեսուրսների հա­մախմբմանը, որոնք անհրաժեշտ են ներքին մակարդակով տեղա­փոխվող անձանց շուտափույթ վերադարձը ապահովելու հա­մար։ Յուրաքանչյուր պետություն ջանքեր է գործադրում երկրի ներսում վերաբնակված իր քաղա­քացիների արագ վերադարձին աջակցելու ուղղությամբ։ Յուրա­քանչյուր պետություն հրավիրում է Փախստականների գործերով գերագույն հանձնակատարին (ՓԳԳՀ), Կարմիր խաչի միջազ­գային կազմակերպությանը (ԿԽՄԿ) եւ այլ համապատասխան կազմակերպությունների մոնիտորինգ իրականացնելու, այդ տեղափոխությունների կատար­ման գործում օգնություն եւ աջակ­ցություն ցուցաբերելու համար։

հոդված 7

Սույն Համաձայնագրի ստորագ­րումից անմիջապես հետո երկու պետություններն էլ կիրականացնեն ականազերծման միջոցա­ռումներ՝ նպատակ ունենալով պայմաններ ստեղծել միջազգա­յին դիտորդական առաքելության գործունեության ծավալման եւ քաղաքացիական բնակչության անվտանգ վերադարձի ապա­հովման համար։ Երկու պետու­թյուններն էլ, ըստ անհրաժեշտու­թյան, դիմում են միջազգային դի­տորդական առաքելությանը եւ միջազգային այլ մարմինների ականազերծմանը լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու հա­մար։ Միջազգային դիտորդական առաքելությունը երկու պետու­թյուններին էլ աջակցություն կցու­ցաբերի ականազերծման միջո­ցառումներ իրականացնելու գոր­ծում տեխնիկական աջակցու­թյան եւ գործունեության կոորդի­նացման միջոցով։ Երկու պետու­թյուններն էլ միջազգային դիտոր­դական առաքելությանը կտրա­մադրեն ականների տեղաբաշխ­ման եւ դրանց տեսակների մա­սին իրենց տրամադրության տակ եղած տեղեկությունները։

հոդված 8

Յուրաքանչյուր պետություն հրա­ժարվում է մյուս պետության հան­դեպ ունեցած այն պահանջնե­րից, որոնք բխում են Ադրբեջանի եւ Հայաստանի հակամարտու­թյունից։ Յուրաքանչյուր պետու­թյուն պատասխանատվություն է ստանձնում մյուս պետության հանդեպ իր քաղաքացիների ու­նեցած այն պահանջների կար­գավորման համար, որոնք բխում են այդ հակամարտությունից, ինչպես նաեւ ծագում են սույն Հա­մաձայնագրի կատարման շրջա­նակներում։

հոդված 9

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում վերացվում են բոլոր տեսակի արգելանքներն ու շրջա­փակումները։ Ադրբեջանն ու Հա­յաստանը մյուս պետություններին կոչ են անում վարվել նույն կերպ։

հոդված 10

Սույն Համաձայնագրի ժամանա­կին իրականացումն ապահովելու նպատակով երկու պետություն­ներն էլ սույնով Եվրոպայի անվ­տանգության ու համագործակ­ցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) եւ Բարձր մակարդակի պլանավորման նրա խմբին հրա­վիրում են ստեղծել միջազգային դիտորդական առաքելություն՝ սույն Համաձայնագրի դրույթնե­րի իրականացման համար։ Ադր­բեջանն ու Հայաստանը համա­ձայնության են գալիս միջազգա­յին դիտորդական առաքելության ստեղծման շուրջ այն ժամանա­կահատվածի համար, որ անհրա­ժեշտ է սույն Համաձայնագրի իրականացման համար, բայց ամեն դեպքում ոչ պակաս, քան մեկ տարով։ Ադրբեջանն ու Հա­յաստանը երաշխավորում են. ա) միջազգային դիտորդական առաքելության եւ նրա սարքավո­րումների ու տեխնիկայի ազատ տեղաշարժը իրենց համապա­տասխան տարածքներում, դրանք կտրել անցնելու, ինչպես նաեւ մեկից մյուսն անցնելու հնա­րավորություն, բ) հարգալից վե­րաբերմունք միջազգային դի­տորդական առաքելության ան­դամների եւ նրանց պահա­կախմբի նկատմամբ, ինչպես նաեւ նրանց կառույցների եւ սար­քավորումների պահպանվածություն, գ) միջազգային մարդասի­րական իրավունքի նորմերի պահպանում։

հոդված 11

Ադրբեջանն ու Հայաստանը հա­մաձայնում են, որ միջազգային դիտորդական առաքելությունը բաղկացած լինի ԵԱՀԿ անդամ պետություններից, բայց դրանց կազմի մեջ չեն մտնի Ադրբեջանի Հանրապետությանը եւ Հայաս­տանի Հանրապետությանը սահ­մանակից որեւէ պետության կամ Մինսկի խմբի համանախագահ պետությունների անձնակազմեր։

հոդված 12

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Ադր­բեջանն ու Հայաստանը բանակ­ցություններ կսկսեն հնարավորինս կարճ ժամանակամիջոցում լիամասշտաբ եւ բնականոն դի­վանագիտական հարաբերու­թյուններ հաստատելու ուղղու­թյամբ։

հոդված 13

Սույն Համաձայնագիրը ստորագ­րելուց անմիջապես հետո Ադրբե­ջանն ու Հայաստանը կստեղծեն Համատեղ հանձնաժողով (Հա­մաձայնագրի քաղաքացիական կողմերը) եւ Զինվորական հանձ­նաժողով (Համաձայնագրի ռազ­մական կողմերը)՝ դրանցից յու­րաքանչյուրին միջազգային դի­տորդական առաքելության մաս­նակցությամբ, նպատակ ունենա­լով ապահովել իրադրության կարգավորման միջոցառումներ, ներառյալ վստահության ամ­րապնդման միջոցառումների մշակումը, սահմանամերձ շր­ջանների, մաքսատների կառա­վարումը, տրանսպորտային հա­մագործակցությունն ու ուղիղ օդային հաղորդակցության հաս­տատումը։

հոդված 14

Ադրբեջանի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետու­թյունը համաձայնում են այն բա­նի շուրջ, որ սույն հակամարտու­թյան կապակցությամբ կալանավորված բոլոր անձինք պետք է ազատվեն սույն Համաձայնագրի ստորագրումից հետո 30 օրվա ընթացքում, որ մահացածների աճյունները պետք է վերադարձ­վեն, որ անհետ կորած անձանց առնչությամբ պետք է հետաքն­նություններ անցկացվեն՝ նպա­տակ ունենալով պարզել նրանց անձը, գտնվելու վայրն ու ճակա­տագիրը։ Այս պարտավորության կատարումն ապահովելու նպա­տակով սույն Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հե­տո պետք է ստեղծվի Համատեղ հանձնաժողով։ Ադրբեջանն ու Հայաստանը ԿԽՄԿ-ին, ՓԳԳՀ-ին եւ մյուս միջազգային գերատես­չություններին հրավիրում են աջակցություն ցուցաբերել այս հարցում։

հոդված 15

Ադրբեջանն ու Հայաստանը հա­մաձայնում են ապահովել ազգա­յին հուշարձանների ու կողմերից յուրաքանչյուրի համար մշակու­թային, պատմական, կրոնական կամ էթնիկ նշանակություն ունե­ցող վայրերի սպասարկումն ու պահպանությունը։ Այս պարտա­վորության կատարումն ապահո­վելու նպատակով սույն Համա­ձայնագրի ստորագրումից անմի­ջապես հետո պետք է ստեղծվի Համատեղ հանձնաժողով։ Ադր­բեջանն ու Հայաստանը կրթու­թյան, գիտության եւ մշակույթի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության գործակալու­թյանը (ՅՈւՆԵԱԿՕ) հրավիրում են աջակցություն ցուցաբերել այս հարցում։

հոդված 16

Ադրբեջանը երաշխավորում է Հա­յաստանի իրավունքը գոյություն ունեցող ճանապարհային եւ եր­կաթուղային միջանցքների միջո­ցով պահպանելու տրանսպոր­տային եւ առեւտրային կապերը Իրանի Իսլամական Հանրապե­տության հետ, ինչպես նաեւ ապագայում ապրանքների ու սպա­սարկումների տարանցման հա­մար հաղորդակցության նոր են­թակաոուցվածքների ստեղծման իրավունքը։ Այդ գործունեությունը կարգավորվում է Ադրբեջանի Հանրապետության ընդհանուր մաքսային եւ տրանսպորտային օրենքներով ու դրույթներով։

հոդված 17

Ադրբեջանն ու Հայաստանը իրար հետ հարաբերություններ կպահ­պանեն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ, Հելսինկիի եզրափակիչ ակտում շա­րադրված սկզբունքներին եւ միջազգա­յին իրավունքի մյուս համապատասխան դրույթներին համապատասխան։ Մաս­նավորապես, նրանք համաձայնում են լիովին հարգել միմյանց ինքնիշխան իրավահավասարությունը, վեճերը կար­գավորել խաղաղ միջոցներով եւ ձեռն­պահ մնալ այնպիսի գործողություննե­րից, որոնք սպառնալիքի միջոցով, ուժի կիրառմամբ կամ որեւէ այլ եղանակով ուղղված կլինեն մյուս պետության տա­րածքային ամբողջականության կամ նրա քաղաքական անկախության դեմ։

հոդված 18

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտ­նում երկու երկրներում հանրաքվեների միջոցով դրա ընդունումից հետո։ Ադրբե­ջանն ու Հայաստանը մինչեւ այդպիսի հանրաքվեների անցկացումը ժամանա­կին կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը իրենց սահմանադրություննե­րին ու օրենքներին համապատասխան, նպատակ ունենալով ապահովել այդ կերպ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ Յուրաքանչյուր կողմը, մյուս կող­մին կիրազեկի այն մասին, որ այդ քայլե­րը ձեռնարկված են։ Հանրաքվեներն անցկացվում են միաժամանակ։ Ադրբե­ջանն ու Հայաստանը ԵԱՀԿ-ին կխնդրեն միջազգային այլ կազմակերպություննե­րի համագործակցությամբ դիտորդա­կան հսկողություն իրականացնել այդ հանրաքվեների նախապատրաստման եւ անցկացման նկատմամբ։

Կնքված է      ում 1999թ.                              ին երկու օրինակից, ընդ որում՝ օրինակները համազոր են։

Ադրբեջանի Հանրապետության կող­մից

Հայաստանի Հանրապետության կող­մից    

ԴԵԿԼԱՐԱՑԻԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈԻԹՅԱՆ ԼՈԻԾՄԱՆ ՄԱԱԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈԻԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈԻԹՅԱՆ ՄԱԱԻՆ

Մենք՝ ներքոստորագրյալներս, որպես սույն համաձայնության վկաներ հայտա­րարում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի համարձակ ջանքերին մեր լիակատար աջակցության մասին, որոնք շարադր­ված են սույն Համաձայնագրում, ինչպես նաեւ մեր մտադրության մասին եռան­դուն ջանքեր գործադրելու դրա դրույթնե­րի ու արարողակարգերի պահպանումն ու կատարումը ապահովելու համար։ Մենք ԵԱՀԿ-ին եւ Բարձր մակարդակի պլանավորման խմբին կոչ ենք անում անհապաղ ստեղծել նպատակային խումբ միջազգային դիտորդական առա­քելության խնդիրներն ու պարտականու­թյունները սահմանելու համար։ Այդ նպա­տակային խումբը նոր Զինվորական հանձնաժողովի շրջանակներում Ադրբե­ջանի ու Հայաստանի հետ համատեղ կզ­բաղվի իրենց հայրենիք զորքերի վերա­դարձի հարցերի մանրամասն մշակմամբ՝ անհրաժեշտության դեպքում նե­րառելով զինվորական տեսակետից պայմանավորված անցումային բուֆերային գոտիների ստեղծման հարցը, որոնք գոյություն կունենան սույն Համա­ձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից վաթսունօրյա ժամանակահատվածի ըն­թացքում, ինչպես նաեւ այն լրանալուց հետո։ Նպատակային խումբը նաեւ ջան­քեր կգործադրի երկու պետությունների միջել եւ ամբողջ տարածաշրջանում թա­փանցիկության ու վստահության ամ­րապնդմանը նպատակամղված անվ­տանգության ոլորտի համագործակցու­թյան նոր ձեւերի առաջքաշման ուղղու­թյամբ եւ կնպաստի ականազերծման միջոցառումների կոորդինացմանը։

Մենք հավաստում ենք մեր պարտա­վորությունը միջազգային ջանքեր գործադրելու տարածաշրջանի տնտեսա­կան վերականգնմանը անհրաժեշտ աջակցություն ապահովելու նպատա­կով։ Դա կներառի աշխատանքը միջազ­գային առաջատար ֆինանսական հաս­տատությունների, Միավորված ազգերի կազմակերպության ու նրա մասնագի­տացված հիմնարկությունների եւ ոչ կա­ռավարական կազմակերպությունների հետ։ Այս կապակցությամբ սույն Համա­ձայնագիրը ուժի մեջ մտնելուց անմիջա­պես հետո մենք կապահովենք դոնորնե­րի միջազգային խոշոր խորհրդաժողովի անցկացումը։

Մենք հայտարարում ենք, որ սույն Համաձայնագրի պայմանները, մասնա­վորապես միջազգային նոր սահմաննե­րը խախտող ամեն մի գործողություն կդիտարկվի որպես պոտենցիալ սպառ­նալիք միջազգային անվտանգությանն ու կայունությանը։ Նման գործողություն­ների դեպքում մենք անհապաղ քննու­թյան կառնենք դրանց էությունը եւ անհ­րաժեշտ վերաբերմունքը, ներառյալ հնարավոր դիմումը Միավորված ազգե­րի կազմակերպության Անվտանգու­թյան խորհրդին եւ պատժամիջոցների ու լրացուցիչ քայլերի մասին հարցի քն­նարկումը նպատակ ունենալով հասնել սույն Համաձայնագրի դրույթների կա­տարմանը։

Սույն Համաձայնագրի ստորագրումից հետո ԵԱՀԿ գործող նախագահը կհիմնի նոր մշտական մարմին, որի կազմի մեջ կմտնեն ներկայումս Մինսկի խմբի համանախագահներ հանդիսացող պետու­թյունների ներկայացուցիչները եւ գոր­ծող նախագահի ներկայացուցիչը սույն Համաձայնագրի իրականացման մոնիտորինգի եւ դրա իրագործումն արագաց­նելու եւ ամրապնդելու միջոցառումների քննարկման նպատակով։ Այդ մարմինը իր խորհրդակցությունները կանցկացնի ըստ անհրաժեշտության, բայց ոչ պա­կաս, քան տարին մեկ անգամ։

Եւ, վերջապես, մենք ԵԱՀԿ-ին ու Մի­ավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին հրավիրում ենք ընդունելու բոլոր համապատաս­խան բանաձեւերը, որոնք կարող են օգ­տակար լինել այս պատմական հաշ­տության համաձայնության արագ ու արդյունավետ իրականացումն ապահո­վելու համար։

Ռուսաստանի Դաշնության կողմից

Ֆրանսիայի կողմից

ԵԱՀԿ գործող նախագահի կողմից

Թուրքիայի Հանրապետության կողմից

ԱՄՆ կողմից

Եվրոպական Միության կողմից