Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ընդունել է Հադրութի նորընտիր քաղաքապետ Վահան Սավադյանին

730

Սեպտեմբերի 16-ին Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ընդունել է Հադրութի նորընտիր քաղաքապետ Վահան Սավադյանին և նրան շնորհավորել
Հադրութի բնակիչների վստահության քվեն ստանալու կապակցությամբ։

Հանդիպմանը քննարկվել է Հադրութի հետ բարեկամական հարաբերություններ հաստատած Ֆրանսիայի Վիեն և ԱՄՆ Բըրբանք քաղաքների հետ համագործակցության ակտիվացման հեռանկարները։

Արցախի ԱԳՆ-ն շարունակելու է ջանքեր ներդնել օտարերկրյա պետությունների և Արցախի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման ուղությամբ, ասել է Մայիլյանը:

Արցախի արտգործնախարարի խոսքերով՝ մոտ ժամանակներս լավ նորություններ են լինելու այս բնագավառում, այդ թվում՝ Հադրութի համար։