Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը

789

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցի՝ մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արած այն հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է, և վերջ»։

«Մենք ելնում ենք նրանից, որ անկասկած, առկա է ներքին հռետորաբանություն,- ասել է Զախարովան և շարունակել։ Առկա է նաև խաղաղ գործընթացը, որում կան ինչպես գործընթացի մասնակիցները, այնպես էլ խաղաղ կարգավորմանը միտված միջազգային ջանքերը։ Եվ անշուշտ ելնում ենք այն բանից, որ կողմերի հայտարարությունները պետք է տեղավորվեն այդ ընդհանուր ջանքերի համատեքստում։ Շատ դժվար է բանակցային գործընթացում վերադառնալ նախկին դիրքերին հայտարարություններից հետո, որոնք դառնում են կռվախնձոր և առաջացնում լրացուցիչ հարցեր»,- ասել է Զախարովան։

ՍիվիլՆեթ