Հայաստանի կառավարությունը Քրեական օրենսգրքում փոփոխություններ է անում՝ գողականների դեմ պայքարելու նպատակով։ Այսպես, 7-ից 10 տարի բանտարկություն է նախատեսվում նրանց համար, ովքեր «օրենով գողի» կարգավիճակ կստանան կամ կպահպանեն այն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է՝ «Գողը պետք է նստի բանտում»։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ։ Նա համահեղինակել է «Քյառթուի կերպարը որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց արդի հայ արձակում» խորագրով հոդվածը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում գողական և քյառթուական ենթամշակույթին, Երևանի և Հայաստանի այլ քաղաքների փողոցային բարքերին, հարաբերություններին, կենցաղին, ընտանիքին։
Վերջին Լուրերը
Տեսադարան
Հայաստանի համար պարտությունը եղավ ցավ, բայց ոչ՝ դաս. Վարդան Հարությունյան
Իրավապաշտպան, «Ալիք Մեդիա»-ի սյունակագիր Վարդան Հարությունյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի համար կարված Սահմանադրությունը այսօր ծառայում է Նիկոլ Փաշինյանի համար: Լրագրող, «Ալիք Մեդիա»-ի գլխավոր...
Հայերը Ուկրաինայի պատերազմում. Գարս Խաչատրյան
Թատերական ռեժիսոր Գարս Խաչատրյանը ուկրաինական ներխուժումից հետո ավելի քան տասն անգամ եղել է Ուկրաինայում, նկարահանումներ արել, շրջել երկրի տարածքով մեկ, զրուցել շարքային քաղաքացիների և...
Լևոն Տեր-Պետրոսյանի երդմնակալությունը, 11 նոյեմբեր, 1991թ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երդմնակալության արարողությունը Գերագույնխորհրդի հատուկ նիստում։
Հայլուր. Տիգրան Նաղդալյան
Այլընտրանքը պարտվածների և մերժվածների միջև. Թաթուլ Հակոբյանի զրույցը Սուրեն Սուրենյանցի հետ
2020 թվականի պարտությունից հետո Հայաստանում ստեղծվել է ներքաղաքական անբացատրելի վիճակ: Հանրության մի մեծ հատված իր քվեն տվել է պարտվածներին՝ Հայաստանը պարտության տարած ուժին, մեկ...