Բրյուսել, Ժնև, Ցյուրիխ, Փարիզ, Լիոն, Մարսել, Միլան, Բեռլին, Աշաֆենբուրգ, Նյուրնբերգ․ Թաթուլ Հակոբյանի հետ, 11-24 նոյեմբեր

2403

ՍիվիլՆեթի լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը նոյեմբերի 11-ից 24-ը Բելգիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի 10 քաղաքներում «Ինչ է փոխվել և ինչ չի փոխվել Հայաստանում 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով ելույթներ կունենա հայ համայնքների համար․

նոյեմբերի 11 – Բրյուսել, Բելգիա

նոյեմբերի 12 – Ժնև, Շվեյցարիա

նոյեմբերի 13 – Ցյուրիխ, Շվեյցարիա

նոյեմբերի 15 – Փարիզ, Ֆրանսիա

նոյեմբերի 16 – Լիոն, Ֆրանսիա

նոյեմբերի 17 – Մարսել, Ֆրանսիա

նոյեմբերի 19 – Միլան, Իտալիա

նոյեմբերի 21 – Բեռլին, Գերմանիա,

նոյեմբերի 22 – Աշաֆենբուրգ, Գերմանիա

նոյեմբերի 24 – Նյուրնբերգ, Գերմանիա։

Ելույթներից հետո Հակոբյանը կպատասխանի ներկաների հարցերին, իսկ վերջում կներկայացնի իր հեղինակած և ԱՆԻ կենտրոնի հրատարակած նոր հատորները:

ԱՆԻ կենտրոնի հրատարակած գրքերի վաճառքից ստացված գումարները կուղղվեն կենտրոնի հետագա գործունեությանը, իսկ Հակոբյանի հեղինակած գրքերի վաճառքից ստացված եկամուտը՝ Նոյեմբերյանի ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբին ու քաղաքային մարզադաշտի հանդերձարանի բարեկարգմանը:

Թաթուլ Հակոբյանի այցը Արևմտյան Եվրոպայի երկրներ ֆինանսավորվում է նրա հրատարակած գրքերի վաճառքից ստացված գումարներով, ինչպես եղել է վերջին երեք այցելությունները ԱՄՆ ու Կանադա՝ 2016-2018 թթ, Եգիպտոս, Իրան, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ:

Տեղերում լոգիստիկ և բազմաթիվ այլ խնդիրներ, քաղաքներից քաղաքներ թռիչքները և կացության ծախսերը մասամբ կամ ամբողջովին սիրահոժար և անշահախնդիր կերպով հոգում են հրավիրող հայ անհատները, հայկական լրատվական, մշակութային և հարանվանական կառույցները:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն