Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության շրջանում (1998-2008 թթ) Հյուսիսային պողոտայի և Բուզանդի փողոցի նախկին բնակիչների սեփականության օտարման պատճառով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ Հայաստանի 10 վճիռ է կայացրել։
ՄԻԵԴ-ում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Ազատությանը» տեղեկացրել է, որ այդ վճիռների հետևանքով Հայաստանի կառավարությունը Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին պետական բյուջեից արդեն 324 հազար 581 եվրո է փոխհատուցել։
Ամենամեծ փոխհատուցումը կլինի 1,6 միլիոն եվրո գումարը, որը ՀՀ կառավարությունը կվճարի Հայաստանի քաղաքացի, 83-ամյա Յուրի Վարդանյանին, ում բնակարանը՝ 1385 քմ տարածքով, Բյուզանդի 13 հասցեում ճանաչվել էր պետության գերակա շահ։