Հայաստանի քաղաքացին հեղափոխությամբ արդեն իսկ գնահատական է տվել նախորդ ռեժիմին

645

Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդներից, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը կարծում է, որ Հայաստանի քաղաքացին 2018-ի ապրիլյան հեղափոխությամբ արդեն իսկ քաղաքական գնահատական է տվել նախորդ ռեժիմին, և կարիք չկա, որ նման գնահատական տա գործող խորհրդարանը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Թանդիլյանն անդրադառնում է նաև Մարտի 1-ի դատավարությանը, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի անազատության մեջ գտնվելու իրողությանը, երեք տարի առաջ այս օրը՝ 2016-ի հուլիսի 17-ին Սասնա ծռեր զինված խմբի ապստամբությանը, ինչպես նաև՝ հունիսի վերջերին Տոկիոյում կայացած Աշխարհի կին քաղաքական առաջնորդների գագաթաժողովին։