Ներքաղաքական Արցախ․ զրույց Գագիկ Ավանեսյանի հետ

692

2020 թվականի ապրիլին Արցախում սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ու նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ակտիվ գործունեություն են ծավալում՝ աջակցություն ակնկալելով նաև Հայաստանի նախկին ու ներկա իշխանություններից։ Սպասվում է, որ այս ընտրությունները կլինեն մրցակցային, ազատ և թափանցիկ։ Հայաստանի իշխանությունները դեռևս հակված չեն աջակցելու որևէ անհատի կամ կուսակցության։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է Արցախում նորաստեղծ Միացում միավորման անդամներից Գագիկ Ավանեսյանի հետ։ Այս միավորումը թեև չի հստակեցրել, թե ում է առաջադրելու նախագահի թեկնածուի պաշտոնում, սակայն նրա անհատ անդամները հակված են համախմբվել Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի շուրջ։