Հայրենադարձությունը՝ առաջին տեղում․ զրույց Զարեհ Սինանյանի հետ

943

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ընդգծում է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների գաղափարախոսության առանցում պետք է լինի ուժեղ Հայաստանի տեսլականը։ Ուժեղ Հայաստանը ուժեղ կարող է լինել իր մարդուժով նաև, հետևաբար, պետք է հայրենադարձության խնդիր դնել։ Սինանյանը, ով հայրենադարձի որդի, ծնվել է Հայաստանում և երեք տասնամյակ ապրել Միացյալ Նահանգներում, կարծում է, որ պետք է աշխատել ոչ միայն Սփյուռքի ավանդական կառույցների, այլ նաև ու նախ և առաջ անհատ հայերի հետ։