Ջրառատ (Շիրակի մարզ) գյուղի բնակչությունը 1831-1931 թվերին

4626

Ջրառատ գյուղը Շիրակի մարզի խոշորացված Ախուրյան համայնքի մաս է կազմում: Ախուրյան համայնքում ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ:

Ջրառատը գտնվում է Փամբակի լեռնաշղթայի Հարսնաքար /2483մ/ լեռնաճյուղի արևմտյան լանջին, Ջրառատ գետի վերին հոսանքի ավազանում, ծովի մակերևույթից մոտ 1800 մետր բարձրության, Ախուրյանից 16 կմ, Գյումրիից 20 կմ, մայրաքաղաքից 135 կմ հեռավորություն վրա:

Ջրառատը սահմանակից է Բասեն, Գեղանիստ, Լեռնապար համայնքներին:

Ջրառատը նախկինում ունեցել է Ճրագլի և Չրախլի անունները:
Չրախլի, Ճրագլի նշանակում է «լույսով լի »: 1945-ին վերանվանվել է Ջրառատ:

Գյուղը հիմնել են 1828-1829 թթ Ալաշկերտի գյուղերից գաղթած բնակիչները։

Ջրառատի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 124 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 836 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 1006 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 1281 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական – 1493 հոգի

1914 թվական – 1800 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1543 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1343 հոգի

1919 թվական – 1910 հոգի

1922 թվական – 1205 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 1420 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 1660 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային Միության տարիներին գյուղը ունեցել է․

1939 թվական – 1424 մարդ

1959 թվական – 1026 մարդ

1970 թվական – 1212 հոգի

1979 թվական – 1061 հոգի

1989 թվական – 829 հոգի։

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։

Ախուրյանի շրջանի վարչական կենտրոնը Ախուրյան գյուղն էր։ Շրջանն ուներ հետևյալ բնակավայրերը.

  • Ազատան
  • Ախուրիկ
  • Ախուրյան ե/գ կայարանին կից ավան
  • Այգաբաց
  • Առափի
  • Արևիկ
  • Բայանդուր
  • Բենիամին
  • Գետք
  • Երազգավորս
  • Լեռնուտ
  • Կամո
  • Կապս
  • Կառնուտ
  • Կարմրաքար
  • Կրաշեն
  • Հայկավան
  • Հացիկ
  • Հովիտ
  • Հովունի
  • Ղարիբջանյան
  • Մայիսյան
  • Մայիսյան ե/գ կայարանին կից ավան
  • Մարմաշեն
  • Մեծ Սարիար
  • Մուսայելյան, այսօր՝ Բասեն
  • Շիրակ
  • Ոսկեհասկ
  • Ջաջուռ
  • Ջաջուռ ե/գ կայարանին կից ավան
  • Ջրառատ
  • Վահրամաբերդ
  • Փոքրաշեն
  • Քեթի
  •  
  • Լուսանկարը՝ ՀԵՏՔ-ի