Բասեն (Մուսայելյան, Մեծ Քյափանակ) գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

3976

Բասեն գյուղը Շիրակի մարզի խոշորացված Ախուրյան համայնքի մաս է կազմում: Ախուրյան համայնքի կազմում ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Այգաբաց, Արևիկ,  Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ:

Բասենը գտնվում է Ախուրյանից 9 կիլոմետր, մարզկենտրոն Գյումրիից 15 կիլոմետր, Երևանից՝ 130 կիլոմետր հեռավորության վրա, Փամբակի լեռնաշղթայի արևմտյան փեշերին, ծովի մակարդակից 1622 մետր բարձրության վրա:

Բասենը սահմանակից է Կառնուտ, Հովիտ, Ջրառատ, Մեղրաշեն, Փանիկ, Արևիկ գյուղերին:

Բասենը նախկինում ունեցել է Մուսայելյան, Մեծ Քյափանակ, Քեփանակ, Քափանակ, Մեծ Քեփենեկ անունը: Մեծ Քյափանակից Մուսայելյան է վերանվանվել 1935 թվականի հունվարի 3-ին, Մուսայելյանից Բասեն՝ 2006-ին:

Այսօր գյուղի բնակչությունը 1700-ի սահմաններում է:

Բասենի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 512 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 1339 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 1599 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 1892 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական2017 հոգի

1914 թվական – 2095 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 2317 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1814 հոգի

1919 թվական – 2500 հոգի

1922 թվական – 1272 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 1394 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1392-ը՝ հայ, 2-ը՝ եզդի

1931 թվական – 1710 հոգի, բոլորը՝ հայ:

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։

Ախուրյանի շրջանի վարչական կենտրոնը Ախուրյան գյուղն էր։ Շրջանն ուներ հետևյալ բնակավայրերը.

  • Ազատան
  • Ախուրիկ
  • Ախուրյան ե/գ կայարանին կից ավան
  • Այգաբաց
  • Առափի
  • Արևիկ
  • Բայանդուր
  • Բենիամին
  • Գետք
  • Երազգավորս
  • Լեռնուտ
  • Կամո
  • Կապս
  • Կառնուտ
  • Կարմրաքար
  • Կրաշեն
  • Հայկավան
  • Հացիկ
  • Հովիտ
  • Հովունի
  • Ղարիբջանյան
  • Մայիսյան
  • Մայիսյան ե/գ կայարանին կից ավան
  • Մարմաշեն
  • Մեծ Սարիար
  • Մուսայելյան
  • Շիրակ
  • Ոսկեհասկ
  • Ջաջուռ
  • Ջաջուռ ե/գ կայարանին կից ավան
  • Ջրառատ
  • Վահրամաբերդ
  • Փոքրաշեն
  • Քեթի
  • Լուսանկարում՝ Արևիկ գյուղի կաթոլիկ եկեղեցին