Վիտալի Բալասանյանը ազատվել է, Լևոն Մնացականյանը՝ նշանակվել ոստիկանության պետ

1608

Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։

Բալասանյանը պաշտոնից ազատվել է նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով։

Նա ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր է, Արցախի հերոս։

Հունիսի 10-ին Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել էր Արթուր Աղաբեկյանը։

Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Լևոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր Լեւոն Մնացականյանին Արցախի ոստիկանության պետ նշանակելու մասին:

Լուսանկարում՝ Վիտալի Բալասանյանը Արցախյան պատերազմի ժամանակ, 1992 թ