Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ ՀՀԿ երիտթևի ղեկավար

798

ՀՀԿ Երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում կրկնում է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Երեկ՝ մայիսի 23-ին, տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը՝ երրորդ նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Տարածած հաղորդագրության մեջ ՀՀԿ-ն նշում է, որ վճռական է շարունակել պայքարը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ինչ այլ հարցեր են քննարկվել նիստում, ինչպիսին է ՀՀԿ-ի դիրքորոշումը vetting-ի ինստիտուտ ներդնելու հարցում, ինչու Սերժ Սարգսյանը անձամբ չի խոսում Քոչարյանի և Մարտի 1-ի գործի մասին՝ այս ամենը Թաթուլ Հակոբյանի և Հայկ Մամիջանյանի զրույցում։