Դավիթ Սանասարյանի և Արթուր Վանեցյանի շուրջ․ զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

1855

Ժառանգություն կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ասում է, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ իրականացվում է արշավ և քաղաքական հետապնդում, իսկ նրա դեմ ԱԱԾ առաջադրած մեղադրանքը թույլ է։ Խուրշուդյանը առաջադրում է վարկածներ, թե ինչու է թիրախում հայտնվել Սանասարյանը, իր իսկ խոսքերով՝ Թավշյա հեղափոխության խորհրդանիշներից մեկը։ Սանասարյանը, նախքան «Իմ քայլը»-ին մաս կազմելը, երկար տարիներ եղել է Ժառանգության անդամ և պայքար մղել նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունների դեմ։