Մարտի 1-ի գործում ներգրավված են Հայաստանի բոլոր չորս առաջնորդները. զրույց Կարեն Անդրեասյանի հետ

2076

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանում մարդու իրավունքների ներկա վիճակին, համեմատում այն ժամանակների հետ, երբ նախագահը Սերժ Սարգսյանն էր։ Անդրեասյանն ասում է, որ իր աշխատանքին ամենից շատ խանգարում էին համակարգային կոռուպցիան, դատական համակարգի այլանդակ բարքերը։ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը նշում է, որ օր օրի ավելի է հավատում հեղափոխությանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ Նիկոլ Փաշինյանին համարում է թափանցիկ առաջնորդ, որը փաստացի ապրում է ուղիղ եթերում։