Արմեն Մելիքբեկյանը և Արթուր Ազարյանը կայցելեն Նոյեմբերյան, կդիտեն «Դովեղ»-«Զովունի» հանդիպումը

1067
Ապրիլի 11-ին ՀՖՖ առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանն աշխատանքային այցով կուղևորվեն Նոյեմբերյան՝ ծանոթանալու քաղաքի մարզադաշտի և, ընդհանրապես, պրոֆեսիոնալ ֆուտբոլ կազմակերպելու ներկա պայմաններին, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
ՀՖՖ պաշտոնյաները նաև կդիտեն ՀՀ ֆուտբոլի մինչև 16 տարեկանների պատանեկան առաջնության «Դովեղ»-«Զովունի» հանդիպումը։