Ախուրյանը Հայաստանի ամենամեծ գյուղերից է:
2011 թվականի մարդահամարի տվյալներով այս բնակավայրի մշտական բնակչությունը եղել է 7,113 հոգի, առկա բնակչությունը՝ 6,693 հոգի:
Ախուրյանը իմնադրվել է 1805-1829 թթ Արևմտյան Հայաստանի Բասենի,Կարսի, Սեբաստիայի, Ալաշկերտի գավառներից տեղահանված հայերի կողմից:
Ախուրյան համայնքի կազմում ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ:
Ախուրյանը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 3 կմ, իսկ մայրաքաղաք Երևանից 126 կմ հեռավորության վրա:
Նախկինում կրել է Դուզքենդ անունը: Ախուրյան է վերանվանվել 1945 թվականի դեկտեմբերի 7-ին:
Ախուրյանի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 456 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 1061 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 1375 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 1635 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1904 թվական – 1620 հոգի,
1914 թվական – 2352 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,
1914 թվական – 1782 հոգի, ըստ արխիվային տվյալների,
1916 թվական – 1210 հոգի,
1919 թվական – 2700 հոգի,
1922 թվական – 2182 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 2447 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 2279 հոգի, բոլորը՝ հայ:
Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։
Ախուրյանի շրջանի վարչական կենտրոնը Ախուրյան գյուղն էր։
Խորհրդային տարիների մարդահամարի տվյալներով Ախուրյանի բնակչությունը եղել է.
1939 թվական – 2320 հոգի,
1959 թվական – 2966 հոգի,
1970 թվական – 3812 հոգի,
1979 թվական – 6364 հոգի,
1989 թվական – 6730 հոգի:
2001 թվականի մարդահամարի տվյալներով Ախուրյանի բնակչությունը եղել է 9.696 հոգի:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
ԱՆԻ կենտրոն
Լուսանկարում՝ Սուրբ Նշան եկեղեցին
Լուսանկարը՝ Մարիա Քոչարյանի
Դիտել և կարդալ նաև՝