Փոխզիջումը լրագրության մեջ․ զրույց Պետրոս Ղազարյանի հետ

1463

Թավշյա հեղափոխությունից հետո Հանրային հեռուստաընկերությունը ընդդիմության համար ավելի հասանալի և բաց է դարձել։ Երկար տարիներ Հ1-ը ընկալվել է իշխանությունների գործիք, հատկապես՝ նեղ օրերին, այդ թվում՝ համապետական ընտրությունների ընթացքում։ Հեղափոխությունից ամիսներ հետո Կենտրոն հեռուստաընկերության երկար տարիների հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը տեղափոխվեց Հ1։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Հայաստանի ամենանշանավոր հեռուստամեկաբանն ասում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ևս առաջարկել է տեղափոխվել Հանրային, սակային ինքը հրաժարվել է, քանի որ անելու բան չի տեսել այդ օրերի Հ1-ում։ Այսօր նա տեսնում է փոփոխությունների հնարավորություն։