Հայագիտական գրքեր Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս համալսարանի գրադարանին` ՀՀ դեսպանությունից

780

Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս համալսարանի գրադարանի ֆեյսբուքի էջը տեղեկացնում է, որ Լիտվայում Հայաստանի դեսպանությունը հայագիտական գրքերի հավաքածու է նվիրաբերել համալսարանին:

Լուսանկարում պատկերելով ստացված գրքերի մի մասի կազմը՝ համալսարանը շնորհակալություն է հայտնել Լիտվայում Հայաստանի դեսպանությանը, իսկ իր ուսանողներին և հայագիտությամբ զբաղվողներին հրավիրել ծանոթանալու ստացված գրականության հետ:

Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս համալսարանը հիմնադրվել է 2004-ին, ունի 20 հազարից ավելի ուսանող:

Լիտվայում, ինչպես նաև համատեղությամբ Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանը Տիգրան Մկրտչյանն է: