Սարանիստ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կոտայքի շրջան

4196

Կոտայքի մարզի Աբովյանի շրջանի Սարանիստ գյուղը սահմանակից է Զովք, Գեղաշեն համայնքներին:

Սարանիստը մինչև 1919 թվականը բնակեցված է եղել մուսուլման թաթարներով, այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցիներով:

Մինչև 1948թ. հունիսի 21-ը կրել է Թութիա անունը:

Խորհրդային Հայաստանի շրջանում Սարանիստը մաս է կազմել Զովք գյուղական համայնքին:

Սարանիստի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 36 հոգի, բոլորը՝ թաթար

1873 թվական – 280 հոգի, բոլորը՝ թաթար

1886 թվական – 449 հոգի, բոլորը՝ թաթար

1897 թվական – 568 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ

1904 թվական – 493 հոգի

1914 թվական – 554 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 542 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 424 հոգի

1919 թվական – դատարկված

1922 թվական – ավերակ

1926 թվական – 275 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 513 հոգի, բոլորը՝ հայ:

Լուսանկարում՝ Սարանիստ գյուղատեղին, որը գտնվում է Կամարիս գյուղից 5 կմ հարավ-արևելք, Գեղամա լեռնավահանի միջնամասից ձգվող Ողջաբերդի լեռնաբազկի միջգագաթային հարթավայրի վրա: Գյուղը բարձրադիր լինելու պատճառով, 1970 թ. ՀԽՍՀ կառավարության որոշմամբ տեղահանվել է:

Դիտել և կարդալ նաև՝