Հայաստանը ցանկանում է Ռուսաստանից ձեռք բերել 12 միավոր Սու-30ՍՄ կործանիչ

655

Հայաստանը ցանկանում է Ռուսաստանից ձեռք բերել 12 միավոր (մեկ էսկադրիլյա) Սու-30ՍՄ կործանիչ․ այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում՝ IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում, ռուսաստանյան «Ռիա նովոստի» գործակալությանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Չորս կործանիչները, որոնց ձեռք բերման մասին հայտնի էր դարձել ավելի վաղ, Հայաստանը մտադիր է ստանալ 2019-ի վերջին – 2020-ի սկզբին։

«Մենք շարունակում ենք բանակցությունները Սու-30ՍՄ հաջորդ խմբաքանակի մատակարարումների շուրջ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ կարող է պատրաստ լինել տվյալ արտադրանքը․ այնտեղ կան ներմուծման փոխարինման հարցեր և այլն։ Առաջին խմբաքանակը ծրագրում ենք ստանալ այս տարի, ծայրահեղ դեպքում՝ մյուս տարվա սկզբին»,- ասել է Տոնոյանը։

Պատասխանելով գործակալության հարցին, թե ընդհանուր առմամբ քանի նման մեքենա կցանկանար ձեռք բերել ՀՀ ռազմական գերատեսչությունը, Տոնոյանն ասել է՝ մեկ էսկադրիլյա։

Կարդացե՛ք

Հակառակորդը այս մակարդակի ավիացիա չունի. վերլուծաբանը՝ Հայաստանի կողմից Սու-30ՍՄ-ների գնման մասին

Մոսկվան Երևանին վաճառել է չորս Սու-30ՍՄ կործանիչ ներքին գներով․ «Կոմերսանտ»-ի անդրադարձը

Հայաստանն իսկապես ունի՞ Սու30-ՍՄ կործանիչների կարիքը․ Էմիլ Սանամյանի անդրադարձը

ՍիվիլՆեթ