Զովք գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կոտայքի շրջան

3988

Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Զովք գյուղն այսօր, ըստ մարզպետարանի տվյալների, ունի շուրջ 1000 բնակիչ:

Զովքը Ձորաղբյուրի հետ մաս է կազմում խոշորացված Ջրվեժ համայնքի:

Զովք գյուղը, որ նախկինում կրել է Քյուլլիջա, Քյուլլուջա անունը և մինչև 1919 թվականը բնակեցված է եղել մուսուլման թաթարներով, այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցիներով, սահմանակից է Ձորաղբյուր և Գեղաշեն գյուղերին, գտնվում է  ծովի մակարդակից 1650-1700 մետր բարձրության վրա:

Զովքից մինչև Երևան հեռավորությունը 21 կիլոմետր է, մինչև մարզկենտրոն Հրազդան՝ 50 կմ:

Զովքի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – ավերակ

1873 թվական – 273 հոգի, բոլորը՝ թաթար

1886 թվական – 397 հոգի, բոլորը՝ թաթար

1897 թվական – 524 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ

1904 թվական – 516 հոգի

1914 թվական – 846 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 567 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 670 հոգի

1919 թվական – դատարկված

1922 թվական – 60 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 224 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 203-ը՝ հայ, 21-ը՝ թուրք

1931 թվական – 375 հոգի, բոլորը՝ հայ:

Դիտել և կարդալ