Տեր-Պետրոսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում

468
Levon Ter-Petrosyan

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով այսօր հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում, «Ազատությանը» ասել է նրա մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Հարցաքննությունը տևել է 1.5 ժամ: Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին գլխավորում էր համաժողովրդական շարժումը:

Երկու անգամ՝ վկայի կարգավիճակով, օրերս հարցաքննվել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։