Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են, թե՞ ոչ. Փաշինյան

637

Ինչո՞ւ են մեզ բոլորը հարցնում՝ պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե՞ ոչ․ այսպիսի հարցադրում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Քյոլն քաղաքում հայ համայնքի հետ հանդիպմանը։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին` վարչապետ Փաշինյանն ասել է.

«Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ՝ ինչո՞ւ են մեզ բոլորը հարցնում՝ պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե՞ ոչ: Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք: Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են, թե՞ ոչ: Եվ հետևաբար ես մի քանի անգամ ասել եմ հրապարակային, որ մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել»:

Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի կայք

Արխիվային լուսանկար, 9 մայիս, 2018, Ստեփանակերտ