Ջրաբեր (Նիկոլաևկա) գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին

2433

Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Ջրաբեր գյուղը Նուռնուսի հետ մաս է կազմում Բյուրեղավան համայնքի: Գտնվում է Գութանասարի (լուսանկարում) արևմտյան ստորոտին, Աբովյան քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք:

Ըստ մարզպետարանի տվյալների, այսօր ունի շուրջ 400 բնակիչ՝ հայեր, եզդիներ և քրդեր:

Նախկինում կրել է Նիկոլաևկա անունը:

Ջրաբերի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – տվյալներ չկան

1873 թվական – 172 հոգի, բոլորը՝ այլ [Կորկոտյանը երեք խումբ է առանձնացրել՝ հայեր, թաթարներ և այլ- ԱՆԻ]

1886 թվական – 156 հոգի, որից 96-ը՝ հայ, 60-ը՝ այլ

1897 թվական – 167 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 121-ը՝ հայ, 46-ը՝ այլ

1904 թվական – 215 հոգի

1914 թվական – 315 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 236 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 201 հոգի

1919 թվական – 20 հոգի

1922 թվական – 16 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 96 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 95-ը՝ հայ, 1-ը՝ թուրք

1931 թվական – 169 հոգի, բոլորը՝ հայ:

Դիտել և կարդալ նաև՝