Հեղափոխական վերադասավորումներ մեդիադաշտում․ զրույց Լևոն Բարսեղյանի հետ

1055

Ապրիլյան հեղափոխությունից հետո Հայաստանի մեդիադաշտում, այդ թվում՝ քարացած թվացող հեռուստաընկերություններում, տեղի են ունենում հեղափոխական փոփոխություններ։ Այսօր ակնհայտ է երեք մեդիագլուխ, որոնցից երկուսը պատկանում են երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատին և աշխատում են ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Երրորդ գլուխը իշխող ուժը և կառավարությունը ներկայացնող լրատվամիջոցներն են։ Այս երեքից դուրս կան բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք, չենթարկվելով բոլոր երեքի կողմից թելադրվող խաղի ոչ լրագրողական կանոններին, փորձում են վերադիրքավորվել և մնալ լրատվամիջոց ու չդառնալ գործիք։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը հեղափոխությունից հետո Հայաստանի մեդիադաշտի վերադասավորումների և խնդիրների շուրջ զրուցում է Գյումրիի Ասպարեզ լրագրողների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։