Մենք չենք կարող քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը. Նիկոլ Փաշինյան

866

Իլհամ Ալիևի հետ հանդիպումը բանակցություններ չեն. լրագրողներին այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է Հայկական ժամանակը:

«Դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում տեղի են ունենում մտքերի փոխանակություններ: Կոռեկտ չէ, չեմ կարող բառացի ասել՝ ես այսպես ասեցի, նա՝ այնպես ասաց»,- ասել է վարչապետը:

Հարցին՝ անդրադարձե՞լ են արդյոք Արցախի հարցին, Փաշինյանն ասել է. «Չեմ կարող ասել»: Կա՞ նախաձեռնություն՝ վերսկսել բանակցությունները. Փաշինյանն ասաց, որ այդ հարցը ԱԳ նախարարների քննարկման օրակարգում է գտնվում.

«Պարոն Ալիևի հետ հանդիպմանն ասել ենք, որ մեր արտգործնախարարներն են աշխատում այդ ուղղությամբ, համանախագահների հետ միասին րեկոմենդացիա կներկայացնեն, կորոշենք»,- ասել է նա: Անդրադառնալով «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզին՝ վարչապետն ասաց. «Մենք չենք կարող քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց»:

Արխիվային լուսանկար, 9 մայիս, 2018