Հայաստանում Ակունք անունով գյուղեր կան երեք մարզերում՝ Կոտայք, Արագածոտն և Գեղարքունիք:
Կոտայքի մարզի Ակունք գյուղը գտնվում է Հատիս լեռան ստորոտին, Աբովյան քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, Երևանից 20 կմ հեռավորության վրա: Հիմնադրել են 1829-ին` Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից եկած հայերը:
Այսօր գյուղի բնակչությունը 2000-ից ավելի է, հիմնականում՝ հայեր, բայց նաև՝ քրդեր և եզդիներ, ըստ մարզպետարանի կայքի:
Սահմանակից է Կոտայք, Նոր Գյուղ, Կաթնաղբյուր, Արամուս, Զառ, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Կամարիս գյուղերին:
Նախկինում ունեցել է Բաշ գյուղ, Բաշ քենդ անվանումները: 1946 թվականի ապրիլի 4-ին վերանվանվել է Ակունք:
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017 թվականի հունիսի 9-ի ընդունված Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի համաձայն՝ Ակունք, Զովաշեն, Զառ, Կապուտան, Հատիս, Կոտայք, Նոր Գյուղ, Սևաբերդ համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Ակունք համայնքը: Համայնքի կենտրոնը Ակունք գյուղն է:
Համայնքն իր վարչական սահմաններով սահմանակից է Չարենցավան, Գեղաշեն, Կամարիս, Կաթնաղբյուր, Արամուս, Մայակովսկի, Բալահովիտ, Աբովյան, Արզնի և Բյուրեղավան համայնքներին:
Ակունքի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 9 հոգի, բոլորը՝ հայ
1873 թվական – 502 հոգի, որից 494-ը՝ հայ, 8-ը՝ այլ, բայց ոչ թաթար
1886 թվական – 697 հոգի, որից 684-ը՝ հայ, 13-ը՝ այլ, բայց ոչ թաթար
1897 թվական – 827 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 797-ը՝ հայ, 24-ը՝ իսլամ, 6-ը՝ պրավոսլավ
1904 թվական – 766 հոգի
1914 թվական – 1562 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 1173 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 1213 հոգի
1919 թվական – 1478 հոգի,
1922 թվական – 1107 հոգի, որից 1085-ը՝ հայ, 22-ը՝ քյուրդ
1926 թվական – 1043 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1017-ը՝ հայ, 25-ը՝ քյուրդ, 1-ը՝ թուրք
1931 թվական – 113 հոգի, որից 1100-ը՝ հայ, 30-ը՝ քյուրդ:
Դիտել և կարդալ նաև՝