«Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկար». Նաիրի Սարգսյան

1833

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն ընդհանրապես չկար»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում նման կարծիք հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով նախորդ տարվա վերջին Ֆինանսների նախարարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին:

Նշենք, որ առաջարկվող փոփոխությունները դեռևս պետք է քննարկվեն Ազգային ժողովում:

Առաջարկվող օրինագծով նախատեսվում է եկամտային հարկի համահարթեցում: Սարգսյանի խոսքերով՝ սա չի կարող բերել սղքատության վերացման, ստվերի կրճատման.

«Չի կարելի ասել՝ 2 մլն դրամ աշխատավարձ ստացողի հարկային բեռը թեթևացնում ենք և դրանով աղքատության կրճատում ենք անում, երբ հանրապետության աշխատողների 65 տոկոսը ստանում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ, և դրա հարկային բեռը չի նվազում ընդհանրապես»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ որևէ դրական ակնկալիք այս օրինագծից չենք կարող ունենալ: